Cryptocurrency Prices by Coinlib

Ամերիկյան բանկային լոբբիստները «նեղում են» ֆինտեխին

d5a1d5b4d5a5d680d5abd5afd5b5d5a1d5b6 d5a2d5a1d5b6d5afd5a1d5b5d5abd5b6 d5acd5b8d5a2d5a2d5abd5bdd5bfd5b6d5a5d680d5a8 d5b6d5a5d5b2 603c8a4459f6d

ԱՄՆ-ում բանկային լոբբիստները փորձում են համոզել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ֆինտեխ ընկերությունների խստացված կարգավորման անհրաժեշտության մեջ՝ բանկերի հետ մրցակցության պատճառով, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:

Բանկիրները դեմ են արտահայտվել ԱՄՆ երեք առանցքային կարգավորիչներից մեկի` Փողերի շրջանառության վերահսկման վարչության (OCC, ԱՄՆ Ֆիննախին կից անկախ բյուրո) ծրագրերին: Վարչությունն առաջարկում է ավանդներ չընդունող ֆինտեխ ընկերությունների համար ներդնել բանկային լիցենզիայի թեթեւ տարբերակ (բանկային կանոնադրություններ):

2020թ․ հոկտեմբերին Social Finance ֆինտեխ ստարտափը ստացավ OCC-ի պայմանական համաձայնությունը՝ ստեղծելու SoFi-Bank-ը: OCC-ի նմանատիպ որոշումները վիճարկվել են այլ կարգավորիչ մարմինների կողմից եւ այժմ քննվում են դատարաններում: Բացի OCC-ից, որոշ նահանգների իշխանություններ եւս սատարում են բանկային կանոնադրությունները, որոնք ենթադրում են կարգավորման ավելի հեշտացված ձեւաչափ։

«Էրզաց բանկերի այս նոր կանոնադրությունները չեն պաշտպանում ԱՄՆ սպառողներին եւ վտանգ են ներկայացնում ֆինանսական կայունությանը»,- ասել է Bank Policy Institute լոբբիստական խմբի նախագահ Գրեգ Բայերը։  

Ամերիկյան խոշորագույն JPMorgan բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը նախկինում նույնպես մատնանշում էր ֆինտեխ ոլորտի անկատար կարգավորումը: «Օրինակ, ֆինտեխ ընկերությունները կարող են ավելի բարձր միջնորդավճարներ գանձել դեբետային քարտերով գործարքների համար, քան դա թույլ է տրվում բանկերին, սակայն գումար չծախսել փողերի լվացման դեմ»,- ասել է նա հունվարին վերլուծաբաններին տված հարցազրույցում:

Բանկերը եւս պնդում են խստացնել ոչ բանկային վարկավորման ոլորտի կարգավորումը:

«Բանկիրները խնդիր են դրել գործընկերային հարաբերություններ հաստատել կառավարության հետ»,- կարծում է «Ֆինանսական ծառայությունների ֆորում» լոբբիստական խմբի նախագահ Քեւին Ֆրոմերը: «Բանկերը մեծ դեր են ունեցել Աշխատավարձի պաշտպանության կառավարական ծրագրի իրականացման գործում, որը ենթադրում է համավարակի պայմաններում փոքր բիզնեսին արտոնյալ վարկերի տրամադրում»,- նշում է նա:

Բանկիրներն ընդգծում են այն հանգամանքը, որ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները մեծամասամբ փոխարինել են բանկերին՝ որպես գլխավոր հակահերոսներ պաշտոնյաների հռետորության մեջ: «Նրանք դուրս մղեցին չար բանկիրներին»,- ֆինանսական ղեկավարներից մեկի խոսքերն է մեջբերում FT-ն:

Հատկանշական է, որ ֆինտեխ ընկերությունների ծախսերը լոբբիստական գործունեության վրա տարեցտարի աճում են, մինչդեռ վերջին 5 տարում բանկերի մոտ դրանք նվազել են: Մինչեւ 2020 թվականը ֆինտեխ ընկերությունները ավելի քան $80 մլն են ծախսել լոբբիստական գործունեության վրա, իսկ բանկիրները՝ մոտ $70 մլն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am