Cryptocurrency Prices by Coinlib

Ամերիկացի փորձագետը՝ թվային դոլարի եւ Չինաստանի հետ «մրցավազքի» մասին

d5a1d5b4d5a5d680d5abd5afd5a1d681d5ab d683d5b8d680d5b1d5a1d5a3d5a5d5bfd5a8d59d d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5a4d5b8d5acd5a1d680d5ab d5a5 603cfb8525f68

Թվային դոլարի շուտափույթ ներդնումը՝ որպես ակտիվ մշակվող թվային յուանի հակակշիռ, ինչպես նաեւ ազգային թվային արժույթների ստեղծման ոլորտում այլ պետությունների հետ համագործակցությունը կարող է օգնել ԱՄՆ-ին զսպել Չինաստանն ու իր ֆինանսական համակարգը:

Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ին կից վերլուծական կազմակերպության, Ատլանտյան խորհրդի ղեկավար Ֆրեդերիկ Կեմպեն, հաղորդում է Sputnik ռադիոն՝ վկայակոչելով CNBC-ն:

Կեմպեի խոսքով՝ Չինաստանի պաշտոնյաները չեն թաքցնում թվային յուանը ներմուծելու եւ տարածելու իրենց ջանքերը, ինչն, ըստ վերլուծաբանի, առաջատար արժույթների շարքից դոլարը դուրս մղելու եւ իրենց ազդեցությունն ընդլայնելու ռազմավարության առաջին քայլն է:

Միաժամանակ, նշում է փորձագետը, ԱՄՆ-ն թերահավատորեն է վերաբերվում սեփական թվային արժույթի օգտագործման հեռանկարներին:

Մինչդեռ թվային դոլարի ներդրման գաղափարը վայելում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի եւ Դաշնային պահուստային համակարգը (FRS) ղեկավար Ջերոմ Փաուելի աջակցությունը։ Վերջերս նրանք տեղեկացրեցին վիրտուալ արժույթի հեռանկարների վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունների մասին, որոնք իրականացնում են Բոստոնի Դաշնային պահուստային բանկը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը:

Այնուամենայնիվ, Կեմպեն զգուշացնում է, որ Չինաստանը, միեւնույն է, առավելություն կունենա ազգային թվային արժույթի ստեղծման հարցում՝ կապված այս երկրի իշխանությունների  գաղտնիության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի հետ:

«Եթե ԱՄՆ-ն կորցնի իր առաջատար դիրքերը ֆինանսական տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում, ապա, դոլարի համաշխարհային գերակայության թուլացման հետ մեկտեղ, Պեկինը կստանա էական առաջնահերթություն»,- համոզված է վերլուծաբանը:

Ըստ Կեմպեի՝ ԱՄՆ-ն դեռ կարող է հաղթել այս «մրցավազքում», եթե ոչ միայն արագ զարգացնի թվային դոլարը, այլեւ համագործակցի թվային եվրոյի, թվային ֆունտի եւ թվային իենի ստեղծման գործում: Դա նաեւ կցուցադրեր դաշնակիցների հետ աշխատելու արժեքը, որը Բայդենի արտաքին քաղաքականության գլխավոր տարրն է, եզրափակել է փորձագետը:

Աղբյուրը՝ Banks.am