Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոմա» – «Միլան»․ տուրի կենտրոնական հանդիպումը

d5bcd5b8d5b4d5a1 d5b4d5abd5acd5a1d5b6e280a4 d5bfd5b8d682d680d5ab d5afd5a5d5b6d5bfd680d5b8d5b6d5a1d5afd5a1d5b6 603bef2cc495f

«Միլանը» չի կարողանում հաղթել 4 խաղ անընդմեջ, կօգնի՞ դա «Ռոմային»։

«Ռոմա»

«Ռոման» մրցաշրջանի հենց սկզբից ցուցադրեց բավականին որակյալ ֆուտբոլ, չնայած առանց սխալների, իհարկե, հնարավոր չէր: Պաուլո Ֆոնսեկայի թիմն, ընդհանուր առմամբ, դեռևս հաղթահարում է իր առջև դրված խնդիրը, որը Չեմպիոնների լիգայի գոտում լինելն է: Հռոմեացիները վաստակելով 44 միավոր՝ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը՝ չլինելով չեմպիոնական տիտղոսի հավակնորդ՝ առաջատար «Ինտերը» ունի ինը միավոր ավելին:

«Գայլերի» մրցակիցներն են այնպիսի լուրջ ակումբներ, ինչպիսիք են «Ատալանտան», «Լացիոն» և «Նապոլին», որոնք գտնվում են նվազագույն հեռավորության վրա և ցանկացած պահի կարող են հռոմեացիներին հանել լավագույն քառյակից: Վերջին տուրում «Ռոման» լուրջ սխալ թույլ տվեց՝ նրանք չկարողացան արտագնա խաղում հաղթել «Բենեվենտոյին»՝ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Եվրոպա լիգայում հռոմեացիների համար ամեն ինչ շատ ավելի լավ է ընթանում. նրանք 1/16 եզրափակչում խնդիրներ չունեին «Բրագայի» հետ: 2։0 հաշվով արտագնա հաղթանակից հետո «Ռոման» տանը 3:1 հաշվով կրկին հաղթեց «զինագործներին»՝ վաստակելով հաջորդ փուլի ուղեգիր, որտեղ թիմին արդեն սպասում է Դոնեցկի «Շախտյորը»:

«Միլան»

«Միլանը» հիանալի սկսեց մրցաշրջանը և երկար ժամանակ գլխավորում էր աղյուսակը: Այնուամենայնիվ, Ստեֆանո Պիոլիի թիմին չհաջողվեց կայուն անցնել մրցաշարային ողջ ընթացքը՝ թիմը այժմ այն արդեն երկրորդն է:

«Ռոսոներիները» արդեն չորս միավոր են պարտվում առաջատար «Ինտերին», բայց այն փաստը, որ «Յուվենթուսը» վաստակել է չորս միավոր և դեռ պահուստային հանդիպում ունի, իրավիճակն էլ ավելի է բարդացնում:

«Միլանը» կարող է միայն իրենց մեղադրել անհաջողությունների համար: 22-րդ տուրում «ռոսոներիները» չկարողացան հաղթել համեստ «Սպեցիային»։ Վերջին տուրում «Միլանի» խնդիրներն արդեն անզեն աչքով տեսանելի էին՝ «Ինտերի» հետ խաղում «ռոսոներիները» պարտվեցին 0:3 հաշվով՝ կրելով բացարձակապես արժանի պարտություն:

«Միլանը» պայքարում էր «Ցրվեզդա Զվեզդայի» հետ Եվրոպա լիգայում։ Բելգրադում նրանց հաջողվեց միայն ոչ-ոքի խաղալ՝ 2:2, որը պետք է պաշտպանվեր տանը: Պատասխան խաղում սերբերը հրաշալի էին, բայց չկարողացան երկրորդ գոլը խփել՝ 1:1 հաշվով ոչ-ոքին «Միլանին» դուրս բերեց հաջորդ փուլ, որտեղ նա մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Ռոման» փորձում է հաստատվել Չեմպիոնների լիգայի գոտում, բայց մրցակցությունը չափազանց բարձր է, և ցանկացած սխալ կարող է վերաճել մեծ խնդիրների: Այսօր «գայլերը» կխաղան միայն հաղթելու համար, իսկ դրան հասնելու շանսերը շատ մեծ են՝ «Միլանը» վերջերս հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ:

Տանը «Ռոման» չափազանց վտանգավոր է. «Օլիմպիկոյում» հռոմեացիները չեն պարտվել ոչ «Ինտերին», ոչ «Յուվենթուսին», իսկ տնային վերջին չորս խաղերում նրանք 13 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը: «Ռոսոներիների» պաշտպանությունը ակնհայտորեն մեծ դժվարությունների մեջ է հայտնվելու:

Խաղը մեկնարկելու է 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան