Cryptocurrency Prices by Coinlib

Մխիթարյանը, Ագուերոն և Մեսսին․ ո՞ւմ պայմանագրերն են ավարտվում ամռանը

d5b4d5add5abd5a9d5a1d680d5b5d5a1d5b6d5a8 d5a1d5a3d5b8d682d5a5d680d5b8d5b6 d687 d5b4d5a5d5bdd5bdd5abd5b6e280a4 d5b8d59ed682d5b4 d5ba 603bb704bb315

2021 թվականի ամռան ամենահետաքրքիր ազատ գործակալները։

Էդինսոն Կավանի – «Մանչեսթեր Յունայթեդ»

  • 34 տարեկան
  • Ակումբում է 1 տարի

Էդինսոն Կավանին միայն վերջերս է միացել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց խաղացողը կարող է հեռանալ թիմից այս ամառ:

Անցյալ աշնանը նրա հետ պայմանագիրը կնքվեց 1 տարով, և այն լրանում է 2021 թվականի հունիսի վերջին։

scale 1200

Ժերոմ Բոատենգ – «Բավարիա»

  • 32 տարեկան
  • Ակումբում է 10 տարի

Ժերոմ Բոատենգը ուղիղ 10 տարի է անցկացրել Մյունխենի «Բավարիայի» կազմում, իսկ հաջորդ ամռանը գերմանացի պաշտպանը կարող է հեռանալ Մյունխենից:

Ժերոմը շահեց այն ամենը, ինչ կարող էր Մյունխենի «Բավարիայի» կազմում, և, ամենայն հավանականությամբ, մյունխենյան ակումբի ղեկավարությունը չի խանգարի Բոատենգի հեռանալուն:

Թվում է, որ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը դնում է պաշտպանի վրա: Բայց Bild-ի լրագրողները վստահ են, որ ակումբը չի պատրաստվում նոր համաձայնագիր առաջարկել 32-ամյա պաշտպանին: Ինքը՝ Բոատենգը, սկզբում զարմացած էր ու հուզված, բայց այժմ նա խոսում է նոր մարտահրավերն ընդունելու պատրաստակամության մասին: «Արսենալը», «Չելսին» ու «Տոտենհեմն» անհամբեր սպասում են Ժերոմի որոշմանը:

scale 1200

Լուկաս Վասկես – «Ռեալ Մադրիդ»

  • 29 տարեկան
  • Ակումբում է 14 տարի

Մադրիդի «Ռեալի» շրջանավարտ Լուկաս Վասկեսը հիմնական կազմում խաղում է 2015 թվականից: 2016 թվականին Լուկասը վերջին անգամ երկարաձգեց պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ այս ամառ համաձայնագիրը մոտենում է ավարտին:

Մադրիդի «Ռեալի» հետ Լուկաս Վասկեսը շահեց այն ամենը, ինչ կարող էր, և, հավանաբար, զարմանալի չէ, եթե խաղացողը մրցաշրջանի ավարտից հեռանա Մադրիդից:

scale 1200

Յուլիան Դրաքսլեր – «Պարի Սեն Ժերմեն»

  • 27 տարեկան
  • Ակումբում է 4.5 տարի

Յուլիան Դրաքսլերը Փարիզում է 2017 թվականից, և այդ ժամանակից ի վեր գերմանացի ֆուտբոլիստը չի կարողացել դառնալ Պարի Սեն Ժերմենի հիմնական ֆուտբոլիստ:

Դրաքսլերի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ, ինչը, ամենայն հավանականությամբ, գոհացնում է գերմանացի խաղացողին:

scale 1200

Ջանլուիջի Դոննարումա – «Միլան»

  • 21 տարեկան
  • Ակումբում է 8 տարի

Ջանլուիջի Դոննարուման իր սերնդի ամենաթանկ ֆուտբոլիստն է, իսկ ֆուտբոլիստի գործակալը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում «Միլանի» ղեկավարության հետ` պայմանագիրը երկարաձգելու համար, որն ավարտվում է այս ամառ:

Երիտասարդ դարպասապահի հետ պայմանագրի երկարացման յուրաքանչյուր բանակցություն իսկական շոուի է վերածվում «Միլանի» ղեկավարների համար՝ Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլայի շնորհիվ: Թերևս այս անգամ ամեն ինչ հարթ կընթանա. Ջիջին արդեն ասել է, որ ցանկանում է երկար մնալ «Միլանում»:

Բայց, ամեն դեպքում, Դոննարուման նույնպես կարող է չմնալ «Միլանում», քանի որ այդպիսի երիտասարդ դարպասապահը կարող է հրապուրվել ցանկացած բարձրակարգ ակումբի կողմից։

Ջորջինիո Վեյնալդում – «Լիվերպուլ»

  • 30 տարեկան
  • Ակումբում է 5 տարի

2016 թվականին «Լիվերպուլը» վճարեց գրեթե 28 միլիոն եվրո Ջորջինիո Վեյնալդումի տրանսֆերի համար, իսկ այս ամառ Վեյնալդումը, ամենայն հավանականությամբ, կլքի Յուրգեն Կլոպի թիմը:

Կլոպը բարձր է գնահատում հոլանդացի կիսապաշտպանին, որը կատարելապես ինտեգրված է համակարգում և գրեթե երբեք վնասվածք չի ստանում: Ակումբը կասկածում էր, թե արդյո՞ք նպատակահարմար կլինի պայմանագիր առաջարկել ավելի մեծ խաղացողի (30 տարեկան), բայց ինսայդերները նշում են, որ արդեն առաջարկն արվել է։ Հիմա ամեն ինչ կախված Ջորջինիոյից: Ամեն դեպքում Ռոնալդ Կումանը նրան սպասում է «Բարսելոնայում»:

scale 1200

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա»

  • 32 տարեկան
  • Ակումբում է 2 տարի

Այս մրցաշրջանում Մխիթարյանը Սերիա Ա-ում վերածնվել է, կարծես թե վերադարձել է մի քանի տարի առաջ և ցուցադրում է իր լավագույն ֆուտբոլը: Ընթացիկ մրցաշրջանում նա ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է ամբողջ առաջնությունում։

«Ռոման» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ֆուտբոլիստի հետ, բայց նրանք հստակ ցանկանում են երկարաձգել այն: Առնվազն այլ ակումբների հետ առայժմ բանակցությունների մասին խոսք չկա, իսկ ինսայդերները նշում են, որ պայմանագրի համար բանավոր պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։

2678970 55401710 2560 1440

Դավիդ Ալաբա – «Բավարիա»

  • 28 տարեկան
  • Ակումբում է 13 տարի

Բացի Բոատենգից, այս ամռանը «Բավարիան» կկորցնի ևս մեկ պաշտպանի: Ավստրիացի ֆուտբոլիստ Դավիդ Ալաբան այսօր մեր ցուցակում միակ խաղացողն է, ով պաշտոնապես հայտարարել է թիմից հեռանալու մասին:
Ալաբան 13 տարի անցկացրեց Մյունխենի «Բավարիայի» կազմում և դարձավ ակումբի կենդանի լեգենդ:

Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո բոլոր բարձրակարգ ակումբները հետաքրքրված են նրանով: Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենթուսն» ավելի ակտիվ են, քան մյուսները, բայց Ալաբան ցանկանում է խաղալ Իսպանիայում:

Լիոնել Մեսսի – «Բարսենոլա»

  • 33 տարեկան
  • Ակումբում է 18 տարի

Մեսսին այժմ ոչ մեկի հետ չի բանակցում, բայց ծանր վիճակը ակումբում ևս մեկ անգամ Մեսսին ստիպում է մտածել ակումբը լքելու մասին։

Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, եթե «Բարսելոնան» այս տարի ևս մնա առանց գավաթի։

Մեսսիի համար պայքարում են շատ ակումբներ, բայց հիմնական հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։

5f454a4242f43f001ddfee74?width=700

Սերխիո Ագուերո – «Մանչեսթեր Սիթի»

  • 32 տարեկան
  • Ակումբում է 10 տարի

Սերխիո Ագուերոն տեղափոխվեց Մանչեսթեր 2011 թվականիի ամռանը, և այդ ժամանակից ի վեր Սերխիոն օգնեց «Մանչեսթեր Սիթիին» նվաճել երկար սպասված Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը:

Այս մրցաշրջանում Սերխիոն շատ հանդիպումներ բաց թողեց վնասվածքի պատճառով և կորցրեց տեղը թիմի հիմքում: Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս ամռանը:

scale 1200

Սիրարփի Աղաբաբյան