Cryptocurrency Prices by Coinlib

Ռուբեն Վարդանյանը ներդրում է կատարել ծանոթությունների ամերիկյան հարթակում

d5bcd5b8d682d5a2d5a5d5b6 d5bed5a1d680d5a4d5a1d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b6d5a5d680d5a4d680d5b8d682d5b4 d5a7 d5afd5a1d5bfd5a1d680d5a5d5ac 603a3b9568150
Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը դարձել է արհեստական բանականության հիման վրա աշխատող iris Dating ծանոթությունների ծառայության ամերիկյան հարթակի բաժնետեր, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Վարդանյանի խոսքով՝ նա ներդրում է կատարել նախագծում ներդրողների կոնսորցիումի հետ միասին: Գործարարը չի հստակեցրել, թե ինչ մասնաբաժին է ստացել նախագծում, սակայն նշել է, որ այն զգալի է: «Սրանք հրեշտակային ներդրումներ են»,- ասել է ձեռնարկատերը:

iris Dating-ում նրան գրավել է մետչինգի (զույգերի համընկնում) բարձր մակարդակը՝ նմանատիպ այլ ծառայությունների հետ համեմատած։ Ձեռնարկատերը iris Dating-ը «հեռանկարային նախագիծ է» որակել։

Ռուբեն Վարդանյանը դեռեւս 2019թ․ Forbes-ին տված հարցազրույցում պատմել էր, որ ներդրում է կատարել ծանոթությունների նախագծում՝ չբացահայտելով վերջինս անվանումը։ Իր խոսքով՝ ընկերությունն օգտագործում է «բոլորովին այլ մեխանիզմ ու փիլիսոփայություն»:

Վարդանյանը խոստովանել էր, որ երբեք չի մտածել, թե կներդնի այս ոլորտի մեջ: «Բայց ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում, ուր է գնում աշխարհը, եւ ես հասկանում եմ, որ եթե մինչեւ 2030թ. եվրոպացիների 45%-ը միայնակ լինի, եւ եթե մենք տեսնում ենք, որ մարդիկ ապրում են 30-40 տարի ավելի երկար, եւ, միաժամանակ, նրանցից շատերը չունեն իրենց երկրորդ կեսին, ապա մենակությունը դառնում է ապագա աշխարհի ամենակարեւոր տարրերից մեկը»,- նշել էր Ռուբեն Վարդանյանը:

Աղբյուրը՝ Banks.am