Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը

d5a1d5b4d5b6 d5ab d5b7d5a1d5add5b4d5a1d5bfd5ab d686d5a5d5a4d5a5d680d5a1d681d5abd5a1d5b5d5ab d5b6d5a1d5add5a1d5a3d5a1d5b0d5a8 d5a1d680 603ab9e20fd94

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ հայտարարեց Հայաստանից հեռանալու ու ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Արոնյանը այսուհետ հանդես է գալու Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ 38-այմա շախմատիստի հայտարությանն արձագանքել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆփեյրը։

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ քանի դեռ Արոնյանը բնակություն չի հաստատել Միացյալ Նահանգներում՝ երկիրը չունի իրավասություն ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի վերաբերյալ․

«Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելու մտադրության լուրը։ Քանի դեռ նա չի ապրում Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան չունի իրավասություն ՖԻԴԵ-ում իր կարգավիճակի հետ։

Ինչպես տրանսֆերային այլ հարցերում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան իրեն չի կարող թույլ տալ հրավիրել որևէ խաղացողի, կամ վճարել նրա տրանսֆերի համար։ Մեր դերը խաղացողի վարչական փաստաթղթերի մշակումն է՝ ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ներկայացրել էինք միջազգային մամուլի արձագանքը Լևոն Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն։