Cryptocurrency Prices by Coinlib

2019-2020թթ. ՀՀ բանկային համակարգի վարկային ներդրումները

2019 2020d5a9d5a9 d5b0d5b0 d5a2d5a1d5b6d5afd5a1d5b5d5abd5b6 d5b0d5a1d5b4d5a1d5afd5a1d680d5a3d5ab d5bed5a1d680d5afd5a1d5b5d5abd5b6 d5b6 6038b24a983bd

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումներին նվիրված RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 15 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2019-2020թթ., ըստ բիզնես ուղղությունների (մանրածախ եւ կորպորատիվ վարկավորում)։ Նաեւ առանձին վերլուծվել է բանկերի հիփոթեկային վարկային պորտֆելը։ Վարկային պորտֆելի որակը վերլուծված է՝ օգտագործելով վարկերի արժեզրկման պահուստի եւ արժեզրկման կորուստների դինամիկան։

Ընդհանուր վարկային պորտֆելը ներկայացված է հաշվեկշռային արժեքով (հանած արժեզրկման գծով պահուստը), իսկ կորպորատիվ, մանրածախ եւ հիփոթեկային վարկային պորտֆելները ներկայացված են առանց արժեզրկման պահուստը հաշվի առնելու։ Կորպորատիվ վարկային պորտֆելը ներառում է ֆակտորինգը եւ ֆինանսական լիզինգը։

— 2020թ. բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը աճել է 489 մլրդ ՀՀ դրամով, կամ 13.7%-ով։

— Առ 31.12.2020 ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.053 մլրդ ՀՀ դրամ եւ
կազմում է ընդհանուր ակտիվների 61%-ը։


Լուսանկարը՝ RUMELS Management Solutions

— Առ 31.12.2020, բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կառուցվածքը հետեւյալն է՝ կորպորատիվ վարկային պորտֆել (62.1%) եւ
մանրածախ վարկային պորտֆել (37.9%):

— Բերված բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկային պորտֆելը կազմում է ավելի քիչ, քան 30%. Հայբիզնեսբանկ՝ 16%, Արմսվիսբանկ՝ 16%, Արցախբանկ՝ 17%, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՝ 21%, Ամերիաբանկ՝ 27%:

— Ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկային պորտֆելի ամենաշատ մասնաբաժինը առկա է ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ 81%:


Լուսանկարը՝ RUMELS Management Solutions

— 2020թ. բանկային համակարգի հիփոթեկային վարկային պորտֆելն աճել է 125 մլրդ ՀՀ դրամով կամ 33.8%-ով։

— Առ 31.12.2020 մանրածախ հիփոթեկային պորտֆելը հավասար է 494 մլրդ ՀՀ դրամ եւ կազմում է ընդհանուր մանրածախ վարկային պորտֆելի 31%-ը։

— Հիփոթեկային վարկային պորտֆելի (տոկոսային արտահայտությամբ) ամենաբարձր աճ գրանցել են հետեւյալ բանկերը՝ Մելլաթ բանկ՝ 61%, Հայբիզնեսբանկ՝ 59% եւ ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ 53%։


Լուսանկարը՝ RUMELS Management Solutions

— Ամենախոշոր 5 բանկերի՝ Ամերիաբանկի, Արդշինբանկի, Կոնվերս Բանկի, ԱԿԲԱ Բանկի, Ինեկոբանկի, հիփոթեկային վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի հիփոթեկային վարկային պորտֆելի 57.5%-ը:

Ամերիաբանկն ուներ ամենամեծ մասնաբաժինը՝ 23.7%:


Լուսանկարը՝ RUMELS Management Solutions

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

Աղբյուրը՝ Banks.am