ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը նախարարը նշել է. «2020-ի առաջին կիսամյակում 808 մլրդ դրամ է եղել եկամուտների համար, ճշտված ծրագրով այն կազմել է 733 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը եղել է շուրջ 97,7 % կամ 717 մլրդ դրամ»:
Նրա խոսքով՝ամենամեծ կշիռն ընդհանուր եկամուտների մեջ ունեցել են հարկային եկամուտները: Առաջին կիսամյակի ծրագրով հարկային եկամուտների կշիռը ծրագրված է եղել, որ կկազմի շուրջ 94 %, սակայն այն կազմել է մոտ 95 %:
Անդրադառնալով պետական պարտքին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «Մենք ունեցել ենք 7,7 մլրդ դոլար պետական պարտքի մակարդակ՝ արձանագրված կիսամյակի արդյունքներով, որից կառավարության պարտքը եղել է շուրջ 7,24 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 475 մլն դոլար: Ընդ որում, կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է շուրջ 5,5 մլրդ դոլար»:
Աղբյուրը՝ Banks.am