Cryptocurrency Prices by Coinlib

Հրդեհ՝ Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում. կա մեկ տուժած

d5b0d680d5a4d5a5d5b0d59d d5a5d680d687d5a1d5b6d5ab d5a1d5bed5a1d5b6 d5bad5acd5a1d5a6d5a1 d5b0d5b5d5b8d682d680d5a1d5b6d5b8 603885ad07890
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

12 0 0

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն