Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5bfd5b6d5bfd5a5d5bdd5a1d5afd5a1d5b6 d5a1d5afd5bfd5abd5bed5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d681 6038ea442e60a
2021թ. հունվար ամսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել 0.8%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 15.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.3%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2.2%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում  աճել են համապատասխանաբար 4.5% եւ       5.5%-ով:

2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի նվազում 3.8%-ի չափով (պետական՝ 0.1%, ոչ պետական՝ 5.4%):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 16.8%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 11.3%-ով, իսկ ներմուծման ծավալը ՝ 20%-ով:

                                                                                                                            
Այվազյան Աննա

Աղբյուրը՝ Banks.am