Cryptocurrency Prices by Coinlib

Գյուղական ֆինանսավորման կառույցը ֆինանսավորել է շուրջ 11 000 շահառուի

d5a3d5b5d5b8d682d5b2d5a1d5afd5a1d5b6 d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1d5bed5b8d680d5b4d5a1d5b6 d5afd5a1d5bcd5b8d682d5b5d681d5a8 d686d5ab 603906e13bf74

Գյուղատնտեսական գործունեության ակտիվացման աջակցող Գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ) 2005-2020թթ․ ընթացքում ֆինանսավորել է շուրջ 11 000 շահառուի։

Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է ԳՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը:

ԳՖԿ-ն իրականացնում է ֆինանսական միջազգային ծրագրեր, որոնց նպատակն է  երկարաժամկետ եւ նպատակային փոխառություններ տրամադրել ծրագրերին մասնակից փոքր եւ միջին տնտեսավարողներին՝ արտոնյալ մարման ժամանակացույցով եւ շուկայականից ցածր տոկոսադրույքներով:

Փոխառությունները տնտեսավարողներին տրամադրվում են միջնորդավորված՝ ԳՖԿ-ի ծրագրերին մասնակից 20 ֆինանսական կառույցների՝ 8 առեւտրային բանկերի եւ 12 վարկային կազմակերպությունների միջոցով։

Միջազգային ծրագրերի մասով ԳՖԿ-ի հիմնական գործընկերն է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամը (IFAD)։ 2005-2020 թթ․ ընթացքում կառույցն իրականացրել եւ շարունակում է իրականացնել 7 միջազգային ծրագիր։

ԳՖԿ-ն մշակում է տարբեր վարկային պրոդուկտներ՝ կախված ծրագրի եւ շուկայի պահանջներից։ Վարկավորման հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունը, տեխնիկայի եւ սարքավորումների լիզինգը, մշակաբույսերի զարգացումը, վերամշակումը, թռչնաբուծությունը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը եւ այլ ճյուղեր։

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաեւ 2021-ին նախատեսվող նախաձեռնությունների թվում է պետական սուբսիդավորման ծրագրերով նախատեսված 9 ծրագրի ֆինանսական գործընթացների կառավարման կազմակերպումը։ 

Աղբյուրը՝ Banks.am