Cryptocurrency Prices by Coinlib

WSJ. Visa-ն եւ Mastercard-ը մտադիր են բարձրացնել սակագները որոշ գործարքների համար

wsj visa d5b6 d5a5d682 mastercard d5a8 d5b4d5bfd5a1d5a4d5abd680 d5a5d5b6 d5a2d5a1d680d5b1d680d5a1d681d5b6d5a5d5ac d5bdd5a1d5afd5a1d5a3d5b6 6037b4d862e15
Երկու միջազգային վճարային համակարգերի`Visa-ի եւ Mastercard-ի թիմերը նախատեսում են բարձրացնել սակագները վարկային քարտով որոշ գործարքների համար: Նման փոփոխությունները կարող են խթանել կրիպտոարժույթների նկատմամբ շուկայի մասնակիցների հետաքրքրության աճը, գրում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ):

Մասնավորապես, Visa-ի եւ Mastercard-ի ցանցերում սակագների բարձրացումն առաջինը կզգան այն վաճառողները, որոնք գնորդների վարկային քարտերով վճարումների համար միջնորդավճարներ են վճարում: Նման փոխանցումների ընդունման օգուտի անկումը, ըստ The Wall Street Journal-ի, կարող է շուկայի մասնակիցներին հրահրել անցնել կրիպտոարժույթների հետ աշխատելուն:

Վարկային քարտերի նկատմամբ պահանջարկն աճել է կորոնավիրուսային համավարակի ֆոնին: Վարակվելու ռիսկից ելնելով՝ մարդիկ չեն ցանկանում կանխիկ դրամի հետ շփում ունենալ: Visa-ի եւ Mastercard-ի միջնորդավճարների բարձրացման ֆոնին վարկային քարտերի նկատմամբ պահանջարկի աճը կարող է բացասաբար անդրադառնալ ռիթեյլերների եկամտի մակարդակի վրա: Խնդիրը կարելի է լուծել՝ այլընտրանքային ֆինանսական գործիքներ փնտրելով:

Ամենամեծ թվային ակտիվը՝ բիթքոինը, ըստ The Wall Street Journal-ի, եւս կարող է վաճառողների համար հաշվարկներ կատարելու նոր միջոց դառնալ: Կրիպտոարժույթի ցանցում միջնորդավճարների թանկ լինելու խնդիրը մասամբ լուծել է Lightning Network տեխնոլոգիան, որը հեշտացնում է փոխանցման գործընթացը եւ այն ավելի էժան դարձնում:

Աղբյուրը՝ Banks.am