Cryptocurrency Prices by Coinlib

Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է. տեսանյութ

mercedes d5a8 d5a2d5a1d5add5bed5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b5d680d5a5d5b6d5abd684 d5afd5abd5b6d5b8d5a9d5a1d5bfd680d5b8d5b6d5ab d5bdd5b5 60374fdaba550
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

71 0 0

Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում նախ բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին ու կոտրել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել կինոթատրոնի տուֆե հսկայական սյուներից մեկին:

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։