Cryptocurrency Prices by Coinlib

«Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն եւս $6-8 մլն կներդնի ՀՀ գիտության ոլորտում

d686d5abd5acd5abd5ba d5b4d5b8d680d5abd5bd d5a1d680d5b4d5a5d5b6d5abd5a1 d5b6 d5a5d682d5bd 6 8 d5b4d5acd5b6 d5afd5b6d5a5d680d5a4 60376058ac5fd

«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը 2021 թվականի ընթացքում նախատեսում է եւս 6-8 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանի գիտության ոլորտում։

Այս մասին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը հայտնել են «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան եւ ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանը:

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ՖՄԻ-ն արդեն $8 մլն-ի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում, մասնավորապես՝ տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ եւ ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից:

Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել իր անձնակազմը Հայաստանում եւ բացի նորարարական եւ գիտահետազոտական ուսումնասիրություններից՝ այստեղ փոխադրել նաեւ գիտական հետազոտությունների արդյունքների վերջնական փորձարկումների փուլը:

Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպմանն ասել է, որ ձեռնամուխ են եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը եւ հավելեց, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել:

Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչները նշել են, որ այստեղ ունեցած իրենց փորձառությունը ցույց է տվել, որ Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են էկոհամակարգի զարգացմանը միտված կրթական ծրագրերը:

Աղբյուրը՝ Banks.am