Cryptocurrency Prices by Coinlib

ՊԵԿ-ը 233 մլն դրամ թաքցված հարկային պարտավորություններ է բացահայտել

d5bad5a5d5af d5a8 233 d5b4d5acd5b6 d5a4d680d5a1d5b4 d5a9d5a1d684d681d5bed5a1d5ae d5b0d5a1d680d5afd5a1d5b5d5abd5b6 d5bad5a1d680d5bfd5a1 60377d15decf2
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննված քրեական գործով բացահայտվել է թաքցված խոշոր չափերի հարկային պարտավորությունների դեպք։

Պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որը տարբեր ապրանքների առուվաճառքի եւ ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ է եւ ունի նաեւ վճարովի ծառայություններ, դրանց դիմաց ստացվող գումարները հավաքագրել են վճարային տերմինալների միջոցով եւ փոխանցել որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են  ձեռք բերվել այն մասին, որ անհատ ձեռնարկատերերից մեկը 2019թ․ չի հայտարարագրել 235.8 մլն դրամ շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 46.6 մլն  դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ մյուս անհատ ձեռնարկատերը 2016-2018 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պակաս է հաշվարկել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 53.2 մլն ՀՀ դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում   ձեռնարկվել են   քննչական եւ դատավարական լայնածավալ գործողություններ: Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերի կողմից չհաշվարկված եւ պետական բյուջե չվճարված հարկերի գումարներն անհամեմատ ավելի մեծ են:     

Ստուգմումների ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված), որոնց արդյունքում առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, համապատասխանաբար՝  99,9 մլն դրամ եւ 132.7 մլն դրամ գումարների չափով, որոնք վերջիններիս կողմից ամբողջությամբ վերականգնվել են:  

Աղբյուրը՝ Banks.am