Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանը ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» զեկույցում 73-րդն է

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5b0d5a2 d5ab d5afd5a1d5b6d5a1d5b5d684 d5a2d5abd5a6d5b6d5a5d5bdd5a8 d5a5d682 d685d680d5a5d5b6 60374437321ec
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» 2021թ․ զեկույցը, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 73-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։

Զեկույցը կազմվում է կնոջ գործնական կյանքում 8 չափորոշիչների համաձայն՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում եւ կենսաթոշակ։

«Կանայք, բիզնեսը եւ օրենքը» 2021թ․ զեկույցում Թուրքիան ստացել է 82,5 միավոր, Ադրբեջանը՝ 78,8, Վրաստանը՝ 85,6, Ռուսաստանը՝ 73,1։

Banks.am-ը հիշեցնում է «Կանայք, բիզնեսը եւ օրենքը 2020թ.» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 69-րդն է եղել:

Աղբյուրը՝ Banks.am