Cryptocurrency Prices by Coinlib

ԵՄ-ն թարմացրել է օֆշորների սեւ ցուցակը

d5a5d5b4 d5b6 d5a9d5a1d680d5b4d5a1d681d680d5a5d5ac d5a7 d685d686d5b7d5b8d680d5b6d5a5d680d5ab d5bdd5a5d682 d681d5b8d682d681d5a1d5afd5a8 60377d0eebfad
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել թարմացնել այն օֆշորային ընկերությունների սեւ ցուցակը, որոնք չեն բացահայտում շահառուներին կամ թաքցնում են հարկային տեղեկատվությունը: Դոմինիկան ավելացվել է այդ ցուցակում, նշված է Նախարարների խորհրդի հաղորդագրության մեջ:

RBC-ի փոխանցմամբ՝ միաժամանակ, ցուցակից հանվել է Բարբադոսը: Թարմացումից հետո ցուցակը ներառում է 12 իրավասություն. Ամերիկյան Սամոա, Անգիլիա, Դոմինիկանա, Ֆիջի, Գուամ, Պալաու, Պանամա, Սամոա, Սեյշելյան կղզիներ, Տրինիդադ եւ Տոբագո, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ եւ Վանուատու:

Մեկ այլ ցուցակում («գործերի վիճակի մասին») ներառված են այն իրավասությունները, որոնք դեռ ամբողջովին չեն պահպանում միջազգային հարկային ստանդարտները, սակայն բավարար պարտավորություններ են ստանձնել դրանք կյանքի կոչելու համար:

Այս փաստաթղթում ԵՄ խորհուրը եւս թարմացումներ է կատարել: Այսպես՝ Մարոկկոն, Նամիբիան եւ Սենթ Լյուսիա հանվել են ցուցակից, քանի որ կատարել են բոլոր իրենց պարտավորությունները: Իսկ Ճամայկան ավելացվել է՝ պարտավորվելով փոփոխել կամ չեղարկել իր հարկային ռեժիմը 2022թ. վերջին: Ավստրալիայի եւ Հորդանանի համար էլ երկարացվել է իրենց պարտավորությունների կատարման վերջնաժամկետը:

Օֆշորների սեւ ցուցակը ստեղծվել է ԵՄ «Փողերի լվացման դեմ» 4-րդ հրահանգի (4th Anti-Money Laundering Directive, AMLD4) հիման վրա: Այն ընդունվել է դեռեւս 2015-ին: Փաստաթղթի համաձայն, ցուցակում ներառված են երկրներ, որոնց ջանքերը փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ԵՄ-ի կարծիքով, անբավարար են:

ԵՄ սեւ ցուցակն առաջին անգամ կազմվել է 2017-ի դեկտեմբերին: 2020 թվականից այն թարմացվում է տարին երկու անգամ:

Աղբյուրը՝ Banks.am