Cryptocurrency Prices by Coinlib

«EU4Business»-ը կօգնի ՓՄՁ-ներին հաղթահարել արտահանման դժվարությունները

eu4business d5a8 d5afd685d5a3d5b6d5ab d683d5b4d5b1 d5b6d5a5d680d5abd5b6 d5b0d5a1d5b2d5a9d5a1d5b0d5a1d680d5a5d5ac d5a1d680d5bfd5a1 60362ba180b60
Միջազգային առեւտրի կենտրոնը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) հետ համատեղ փետրվարի 26-ից մարտի 6-ը հայաստանյան ձեռնարկությունների համար կազմակերպում է անվճար դասընթաց եւ անհատական խորհրդատվությունների շարք:

Դրանց նպատակն է նպաստել միջազգային շուկաներում տեղական արտադրանքի առաջխաղացմանը եւ վաճառքին։

Դասընթացը տեղի կունենա «Արեւելյան Գործընկերություն, առեւտրի համար պատրաստ․ EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Միջազգային առեւտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։

Դասընթացը կօգնի մասնակից ընկերություններին արտահանման համար շահեկան գնային քաղաքականություն մշակել՝ հաշվի առնելով միջազգային շուկաներում Covid-19 ճգնաժամով պայմանավորված իրավիճակն ու ռիսկերը։ Այն նախատեսված է սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։   

«Դասընթացի արդյունքում մասնակից ձեռնարկությունները կբարելավեն գիտելիքները գնային սեգմենտավորման, ինքնարժեքի հաշվարկման, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործման վերաբերյալ, ինչի արդյունքում կկարողանան առավել արդյունավետ ներկայացնել եւ արտահանել իրենց արտադրանքը»,- նշել է EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գեւորգյանը։

Դասընթացը կվարի Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով աշխատել է միջազգային խոշոր կազմակերպությունների՝ այդ թվում Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) համար։

Դասընթացի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Աղբյուրը՝ Banks.am