Cryptocurrency Prices by Coinlib

Վազգեն Մնացականյանը նշանակվել է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ

d5bed5a1d5a6d5a3d5a5d5b6 d5b4d5b6d5a1d681d5a1d5afd5a1d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b6d5b7d5a1d5b6d5a1d5afd5bed5a5d5ac d5a7 d686d5abd5b6d5a1 6036105d036fc
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 20.11.2020թ. որոշմամբ Վազգեն Մնացականյանը 24.01.2020թ.-ից նշանակվել է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ:  

Նախքան Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար նշանակվելը Վազգեն Մնացականյանը զբաղեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Նույն որոշմամբ Փիրուզ Սարգսյանը նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարար, եւ շարունակում է իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությունը:

Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի  երկու եւ ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց  եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ ծագած վեճերը` անվճար հիմունքներով եւ սեղմ ժամկետներում: Գրասենյակը գործում է 2009թ. հունվարի 24-ից, եւ ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Գրասենյակի հիմնադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը:

Աղբյուրը՝ Banks.am