Cryptocurrency Prices by Coinlib

Ջերոմ Փաուելը խոսել է էլեկտրոնային դոլարի հեռանկարների մասին

d5bbd5a5d680d5b8d5b4 d683d5a1d5b8d682d5a5d5acd5a8 d5add5b8d5bdd5a5d5ac d5a7 d5a7d5acd5a5d5afd5bfd680d5b8d5b6d5a1d5b5d5abd5b6 d5a4d5b8 603647392b2ff
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) ուշադիր ուսումնասիրում է էլեկտրոնային դոլարի ստեղծման հարցը, սակայն դա պետք է այնպես արվի, որ խուսափենք բանկային համակարգի համար բացասական հետեւանքներից, ասել է ԱՄՆ Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող FRS-ի նախագահ Ջերոմ Փաուելը (Jerome Powell)։

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք էլեկտրոնային դոլարի ներդրման հարցը: Սա մի հարց է, որը քննարկում են աշխարհի կենտրոնական բանկերը: Կան զգալի տեխնիկական եւ կարգավորող հարցեր, թե ինչպես դա պետք է անել»,- Փաուելի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստին»։

Նա հավաստիացրել է, որ FRS-ը մտադիր է լուծել դրա հետ կապված տեխնիկական խնդիրներն, ինչպես նաեւ լայնորեն խորհրդակցել հասարակության հետ՝ ընդհանուր առմամբ էլեկտրոնային դոլարի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ:

«Պետք է նշեմ նաեւ, որ մենք ներկայացնում ենք աշխարհի պահուստային արժույթը եւ պարտավոր ենք դա ճիշտ անել: Պետք չէ առաջինը լինել, մենք պետք է դա ճիշտ անենք: Բայց սա այն է, ինչի մեջ ներդնում ենք մեր ժամանակն ու աշխատանքը»,- ասել է Փաուելը:

Նրա խոսքով, այս գործընթացում անհրաժեշտ է խուսափել մի այնպիսի բան ստեղծելուց, որը կարող է ապակայունացնող դեր ունենալ կամ բանկային համակարգից փող խլել: Սակայն, ընդհանուր առմամբ, Փաուելը բնորոշել է այս գործընթացը որպես «բարձր առաջնահերթություն ունեցող նախագիծ»:

Աղբյուրը՝ Banks.am