Cryptocurrency Prices by Coinlib

ՊԵԿ-ը կոչ է արել տնտեսվարողներին աշխատավարձերը բերել իրական հարկման դաշտ

d5bad5a5d5af d5a8 d5afd5b8d5b9 d5a7 d5a1d680d5a5d5ac d5bfd5b6d5bfd5a5d5bdd5bed5a1d680d5b8d5b2d5b6d5a5d680d5abd5b6 d5a1d5b7d5add5a1d5bf 603647332335a

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչները հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող եւ ոչ պարենային ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին են ներկայացրել իրենց գործունեության ոլորտների հիմնական ռիսկերը:

Կոմիտեի փոխանցմամբ՝ դրանք վերաբերում են հարկային պլանավորման չարաշահման դեպքերին, գործունեության տարածքների վարձակալության թերհայտարարագրմանը, իրացման շրջանառության թերհայտարարագրմանը, մասնավորապես, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարմանը։

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ  Արթուր Հարությունյանը, արձագանքելով  տնտեսավարողների այն մտահոգությանը, որ COVID-19-ի պայմաններում աշխատում են վնասով, նշել է, որ հարկման հատուկ համակարգով աշխատելը նրանց ընտրությունն է։

Առանձնացվելով աշխատավարձերի թերհայտարարագրման խնդիրը՝ Արթուր Հարությունյանը կոչ է արել հարկ վճարողներին աշխատավարձերը բերել իրական հարկման դաշտ, աշխատանքի վրա ծախսվող միջոցներն ամբողջությամբ հայտարարագրել։

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն էլ անդրադառնալով հատկապես անապրանք գործարքներին՝ նշել է, որ տնտեսավարողները պետք է զերծ մնան նման անթույլատրելի գործողություններից, քանի որ այս դեպքում հաճախ պետությունը կրկնակի վնաս է կրում։

Աղբյուրը՝ Banks.am