Cryptocurrency Prices by Coinlib

Շատ բարդ խաղ «Ռեալի» համար․ «Ատալանտա»-«Ռեալ»

d5b7d5a1d5bf d5a2d5a1d680d5a4 d5add5a1d5b2 d5bcd5a5d5a1d5acd5ab d5b0d5a1d5b4d5a1d680e280a4 d5a1d5bfd5a1d5acd5a1d5b6d5bfd5a1 60363928c2dde

«Ատալանտան» հաղթել է վերջին երեք հանդիպումներում, բայց արդյո՞ք «բերգամասկին» կհաղթահարի «Ռեալի» արգելքը։

«Ատալանտա»

Վերջին տարիներին «Ատալանտան» լուրջ մարտիկ է դարձել Եվրագավաթների ասպարեզում։ Անցած մրցաշրջանում Ջանպիերո Գասպերինիի գլխավորությամբ թիմը հասավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, այժմ նրանք նույնպես անցան փլեյ-օֆֆ: «Ատալանտան» խմբում  ​​մրցում էր «Լիվերպուլի», «Միդտիլանդի» և «Այակի» հետ:

«Լիվերպուլը» համեմատաբար հանգիստ երաշխավորեց իրեն փլեյ-օֆֆի ուղեգիր, և երկրորդ ուղեգրի համար պայքարը սկսվեց «Ատալանտա», «Այակ» ակումբների միջև, որտեղ նրանց դեմ առ դեմ խաղում վերջին տուրում ամեն ինչ որոշվեց: Արդյունքում, «բերգամասկները» Ամստերդամում հաղթեցին 1։0 հաշվով և երկրորդ տեղով դուրս եկան փլեյ-օֆֆ։

Ա Սերիայում «Ատալանտան» մրցաշրջանը թույլ սկսեց և երկար ժամանակ դուրս էր մնում եվրոպական մրցակցային գոտուց, բայց հետզհետե կարողացավ մարզավիճակ ձեռք բերել: Այս պահին «բերգամասկները» 43 միավորով զբաղեցնում են աղյուսակի հինգերորդ տեղը  և ընդամենը մեկ միավորով են հետ մնում չորրորդ «Ռոմայից»: Սկուդետոյի համար շատ դժվար կլինի պայքարել՝ «Ինտերը» 10 միավորով առաջ է անցել:

Վերջին տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Նապոլիին» ու այդպիսով հաղթական շարքը երկարացրեց երեք հանդիպման, իսկ ընդհանուր առմամբ անպարտելի շարքի արդեն հինգ հանդիպում ունի:

«Ռեալ Մադրիդ»

Մադրիդի «Ռեալը» ամենապարզ խմբում չէր՝ սերուցքայինների մրցակիցներն էին Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Ինտերը» և Դոնեցկի «Շախտյորը»: Նման խմբում Զինեդին Զիդանի թիմը կարծես թե ակնհայտ ֆավորիտ էր, բայց հենց առաջին տուրում նրանք 2:3 հաշվով զիջեցին «Շախտյորին»՝ ցույց տալով, թե որքան խնդիրներ կան թիմում:

Այնուամենայնիվ, «Ռեալը» դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Վերջին տուրում նրանց հարկավոր էր հաղթանակ «Բորուսիայի» նկատմամբ: 2:0 հաշվով գերմանացիները զիջեցին Մադրիդում և թույլ տվեցին Իսպանիայի չեմպիոնին առաջին տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» շարունակում է մնալ աղյուսակի երկրորդ հորիզոնականում, բայց հաստատ տիտղոսի հավակնորդ է: Իսպանիայի չեմպիոնը երեք միավորով է հետ մնում առաջատար «Ատլետիկոյից»: Երրորդ «Սևիլիան» ունի հինգ միավոր պակաս, «Բարսելոնան» վեց միավորով է հեռու, ուստի «Գալակտիկոսի» համար ոսկու համար ամբողջ պայքարը դեռ առջևում է:

Վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» դժվարին խաղում 1:0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»՝ այդպիսով ապահովելով չորրորդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում:

Ինչպես նախկինում, «սերուցքայինները» թուլանում են մեծ թվով վնասվածքներից. Սերխիո Ռամոսն արդեն սկսել է մարզվել, բայց ավագը չի կարողանա խաղալ «Ատալանտայի» հետ, մարզչական շտաբը նրան նախապատրաստում է առաջնության հաջորդ խաղերին:

Հարձակվող Կարիմ Բենզեման, ով նախկինում բաց էր թողել Լա Լիգայի «Վալյադոլիդի» հետ հանդիպումը (1:0), դուրս է  մնացել մադրիդյան թիմի կազմից:

Չեն խաղա նաև  Դանիել Կարվախալը, Մարսելոն, Էդեր Միլիտաոն, Ֆեդե Վալվերդեն և Էդեն Ազարը, ովքեր դեռ ապաքինվում են վնասվածքներից:

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը՝ Կուրտուա, Լունին, Ալտուբե, Վարան, Նաչո, Մենդի, Չուստ, Միգել, Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո, Արրիբաս, Բլանկո, Ասենսիո, Լուկաս Վասկես, Վինիսիուս, Մարիանո Դիաս, Ուգո Դուրո:

«Ատալանտան» վերջերս ձեռք է բերել հիանալի մարզավիճակ և հինգ անընդմեջ մենամարտերում չի զգացել պարտության դառնությունը։ Այսօր Գասպերինիի թիմը հավանաբար միայն հաղթանակի է ձգտելու, ցանկացած այլ արդյունքով շատ տագնապալի կլինի Մադրիդ մեկնելը:

Մադրիդի «Ռեալը» այժմ խիստ թուլացել է վնասվածքներից և ստիպված է օգտագործել նույնիսկ երիտասարդական կազմի խաղացողներին: Վերջին շրջանում հնարավոր էր հաղթանակների հասնել ազգային առաջնությունում, բայց այնտեղի մրցակիցները շատ ավելի հեշտ էին, քան «բերգամասկները»: «Ատալանտան» շատ ուժեղ է հարձակման գծում, իսկ «Ռեալի» ոչ կայուն պաշտպանության համար դա կարող է վերաճել մեծ խնդիրների։

Սիրարփի Աղաբաբյան