Cryptocurrency Prices by Coinlib

«Մենք երեք աստղային խաղացողներ կստորագրենք»․ «Բարսելոնայի» նախագահի թեկնածու

d5b4d5a5d5b6d684 d5a5d680d5a5d684 d5a1d5bdd5bfd5b2d5a1d5b5d5abd5b6 d5add5a1d5b2d5a1d681d5b8d5b2d5b6d5a5d680 d5afd5bdd5bfd5b8d680 60368d1d32878

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Թոնի Ֆրեյշան հայտարարել է ակումբի համար նոր ներդրողի, ինչպես նաև թիմի որակը բարելավելու ցանկության մասին:

«Մենք երկար ժամանակ աշխատել ենք և գործարքի մեջ ենք մտել մի ներդրողի հետ, որը ակումբին 250 միլիոն եվրո կներդնի՝  49 տոկոսի դիմաց: Իսկ 2021/22 մրցաշրջանում մենք երեք աստղային խաղացողներ կստորագրենք՝ երկուսը՝ հարձակման գծում, և մեկը՝ պաշտպանությունում»,- ասել է Ֆրեյշան:

Նա նաև գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր գնումները:

«Մենք ունենք մի կանոն. Մենք երբեք չենք խոսի այն խաղացողների մասին, ովքեր պաշտոնապես չեն ստորագրվել: Բայց այդ փոխանցումները միանգամայն հնարավոր են: Սա այն է, ինչ պետք է անի «Բարսան»,- շեշտել է Ֆրեյշան:

Ժոան Լապորտան, Թոնի Ֆրեյքը և Վիկտոր Ֆոնտը հավակնում են «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին: Հաղթողը կորոշվի մարտի 7-ի ընտրությունների արդյունքներով:

Սիրարփի Աղաբաբյան