Cryptocurrency Prices by Coinlib

Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. 20–ամյա վարորդի վիճակը ծանր է

d5b0d680d5a1d5a6d5a4d5a1d5b6d5b8d682d5b4 d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b6 d5a2d5a1d5add5bed5a5d5ac d5a7 d5a7d5acd5a5d5afd5bfd680d5a1d5bd 6036a7635e575
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

9 0 0

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 24–ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 3 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փետրվարի 24-ին` ժամը 17:40-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ողբերգական վթար է եղել Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի մոտ

Փրկարարներն ուղևորներ Է. Պ․-ին (ծնված 2003 թ.) և Գ․ Հ․-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են