Հարավային Կորեան պատրաստ է ապասառեցնել $1 մլրդ գումարի չափով իրանական միջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել այդ երկրներում արգելափակված Իրանի Կենտրոնական բանկի ֆինանսական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ: Ըստ ամենայնի, նախնական փուլում Հարավային Կորեան մեզ կփոխանցի $1 մլրդ»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ Հարավային Կորեան ԱՄՆ-ի պահանջով սառեցրել է Իրանին պատկանող $7 մլրդ-ի գումար: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այդ գործողություններն անօրինական են, եւ Իսլամական Հանրապետությունն ամեն ջանք կգործադրի դրանք վերադարձնելու համար:
Աղբյուրը՝ Banks.am