Cryptocurrency Prices by Coinlib

«Գրիզմանը սխալ թույլ տվեց՝ միանալով «Բարսելոնային»»․ Մատյո

d5a3d680d5abd5a6d5b4d5a1d5b6d5a8 d5bdd5add5a1d5ac d5a9d5b8d682d5b5d5ac d5bfd5bed5a5d681d59d d5b4d5abd5a1d5b6d5a1d5acd5b8d5be 6036c56715986

«Բարսելոնայի» նախկին խաղացող Ժերեմի Մատյոն խոսել է Անտուան ​​Գրիզմանի, ինչպես նաև Ժերար Պիկեի ու Սերխիո Բուսկետսի խաղի մասին:

«Գրիզմանը չի խաղում այն ​​մակարդակով, ինչպես «Ատլետիկոյում»: Կարծում եմ, որ նա սխալ թույլ տվեց՝ միանալով «Բարսելոնային»: Նա շատ կարևոր դեր խաղաց «Ատլետիկոյում», և ես վստահ չեմ, արդյո՞ք նա այդպիսի դերակատարություն ունի «Բարսելոնայում»:

Սերնդափոխությունը դժվար է: Խնդիրն այն է, որ Բուսկետսի ու Պիկեի նման խաղացողները շատ բան տվեցին ակումբին: Այդ պատճառով նրանց հեշտ չէ փոխարինել: Տեսնենք, թե ինչպես կգործի նոր նախագահը»,- RAC1-ի  եթերում ասել է Մատյոն:

Սիրարփի Աղաբաբյան