Cryptocurrency Prices by Coinlib

Գեղարքունիքում հարսանիքի ընթացքում կրակոցներ են հնչել

d5a3d5a5d5b2d5a1d680d684d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4 d5b0d5a1d680d5bdd5a1d5b6d5abd684d5ab d5a8d5b6d5a9d5a1d681d684d5b8d682d5b4 60361a8b30635

Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչել հարսանիքի ընթացքում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 23-ին։

Երեկոյան ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող  «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։ Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են նրանց և բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։

Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։  Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։