Cryptocurrency Prices by Coinlib

Բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Ստրանջայի միջազգային մրցաշարում

d5a2d5bcd5b6d681d684d5a1d5b4d5a1d680d5bfd5abd5afd5b6d5a5d680d5a8 d5b0d5a1d5bbd5b8d5b2 d5a5d5b6 d5b4d5a5d5afd5b6d5a1d680d5afd5a5d5ac 6035e47d1ad13

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջիայի մրցաշարի մեկնարկում 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել:

63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել չեխ Պետեր Նովակի նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ժամանակից շուտ՝ առաջին ռաունդում պարտության է մատնել բուլղարացի Եվգենի Նաչևին, ընդ որում Մադոյանը առաջին ռաունդում մրցակցին 3 անգամ ենթարկեց նոկդաունի: Հաղթանակ են տոնել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանսայանը: Ներսիսյանը առավելության է հասել հնդիկ Կումար Սաչինի, իսկ Մանասյանը Կոսովոն ներկայացնող Ֆոռեն Տոլայի նկատմամբ:

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվում է Ստրանջայի 72-րդ բռնցքամարտի մրցաշարը: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ տարվա առաջին ստուգատեսին մասնակցում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: