Cryptocurrency Prices by Coinlib

««Բարսայի» ղեկավարներն ասացին, որ ես ծեր եմ և այլևս չեմ կարող բարձր մակարդակով խաղալ»․ Սուարես

d5a2d5a1d680d5bdd5a1d5b5d5ab d5b2d5a5d5afd5a1d5bed5a1d680d5b6d5a5d680d5b6 d5a1d5bdd5a1d681d5abd5b6 d5b8d680 d5a5d5bd d5ae 60368d0b1d28f

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայի» հետ իր հարաբերությունների մասին:

«Մի կողմից՝ ես ուզում էի հեռանալ, քանի որ այն ամենից հետո, ինչ ես ապրել էի «Բարսելոնայում», ինձ այդպիսի վերաբերմունք էին ցուցաբերել: Ամենադժվարն այն է, երբ կա ընտանիք, որը սովոր է վեց տարի ապրել մեկ տեղում:

Թերևս, ամենադժվարը բացատրությունն էր երեխաներին, որոնք «Բարսելոնայում» ունեցել են իրենց ընկերներին, իրենց սովորությունները: Հատկապես՝ համաճարակի և այստեղ՝ Մադրիդում հաղորդակցության հետ կապված բոլոր դժվարությունների պայմաններում: Սա բարդացնում է ամեն ինչ, դու պետք է տանը մնաս, քանի որ երեխաները չեն կարող գնալ արտադասարանական գործունեության: Նրանք կորցրեցին ընկերներին, ճիշտ այնպես, ինչպես կնոջս ընտանիքը մնաց «Բարսելոնայում»։

Բայց պետք է դիտարկել նաև դրական կողմերը: Ես չէի կարող երջանիկ լինել այնտեղ, որտեղ ինձ վրա այլևս հույս չէին դնում: Հիմա իմ ընտանիքը գիտի, որ ես երջանիկ եմ, և սա է գլխավորը:

Ամենաշատը ինձ դուր չեկավ այն, որ «Բարսելոնայի» ղեկավարներն ինձ ասացին, որ ես ծեր եմ, որ այլևս չեմ կարող խաղալ բարձր մակարդակով, ես չեմ համապատասխանում բարձրակարգ ակումբի մակարդակին: Դա ինձ իրոք դուր չեկավ»,- ասել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան