Cryptocurrency Prices by Coinlib

Փաշինյան. Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ

d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6 d5a2d5b6d5a1d5afd5a1d5b6 d5bad5a1d5b7d5a1d680d5b6d5a5d680d5ab d685d5a3d5bfd5a1d5a3d5b8d680d5aed5b8 603511abc3d6e
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է:

«Բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետեւանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք»,- Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկման ժամանակ ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ կան. «Չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլեւ մեզ համար ցանկալի իրավիճակում: Բայց, մյուս կողմից, չենք կարող, այսպես ասած, տնտեսական քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի տարածքում կանգնեցնել»:

Նա հավելել է, որ կարելի է նաեւ բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները, շահույթները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման եւ շրջակա միջավայրի պահպանման վրա:

Աղբյուրը՝ Banks.am