Cryptocurrency Prices by Coinlib

Մեքենան մխրճվել է «Փակ շուկայի» դիմացի ծաղկի սրահի մեջ․ վիրավորներ կան

d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b6 d5b4d5add680d5b3d5bed5a5d5ac d5a7 d683d5a1d5af d5b7d5b8d682d5afd5a1d5b5d5ab d5a4d5abd5b4d5a1d681 603555acaad7c
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

89 0 0

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Մոտ մեկ ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ա. Քարհանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կոտրվել են կրպակի ապակիները, թափվել ու վնասվել են գույքն ու ծաղիկները:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը: