Cryptocurrency Prices by Coinlib

Մեկնարկել է «Կենգուրու 2021» մրցույթի առցանց գրանցումը

d5b4d5a5d5afd5b6d5a1d680d5afd5a5d5ac d5a7 d5afd5a5d5b6d5a3d5b8d682d680d5b8d682 2021 d5b4d680d681d5b8d682d5b5d5a9d5ab d5a1d5bc 603511a5a30a7
«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին «Այբ»-ի մրցույթների առցանց հարթակում։

««Կենգուրու 2021» առցանց մրցույթի համար մեր հարթակում գրանցումն արդեն սկսվել է։ Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մտնել test.contests.am, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը եւ լրացնել դաշտերը։

Դպրոցական զանգվածային մրցույթների մեր առցանց հարթակը ստեղծվել է Uteach-ի թիմի աջակցությամբ։ Մասնակցության վճարն այս տարի կարող եք կատարել միանգամից նշված հարթակում՝ մեր նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց տնից դուրս գալու եւ հերթեր կանգնելու։ Այս դեպքում մասնակիցները կտրոններ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։

Խնդրում ենք առցանց հարթակում տվյալները լրացնել առանց վրիպակների, հատկապես էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը, քանի որ հետո պետք է գրանցումը հաստատել ձեր գրանցված հեռախոսահամարից։ Որեւէ տեղ պահպանեք գրանցման էլ․ հասցեն եւ գաղտնաբառը, որպեսզի չմոռանաք եւ չկորցնեք:

Ավելի հասանելի, ավելի փորձված, ավելի մասնակցային. սրանք են «Կենգուրու 2021»-ի մեր նպատակները։  21-րդ դարը թվանշային է, հետեւաբար մաթեմատիկան՝ շատ կարեւոր։ Այսօր ամբողջ աշխարհն է անցել կրթության նոր ձեւերի, այդ թվում՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ մեր երեխաների կրթությունն ավելի ճկուն, ժամանակի պահանջներին համահունչ եւ բոլորին հասանելի դարձնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Banks.am