Cryptocurrency Prices by Coinlib

Մանրամասներ՝ «1000+»-ի հիմնական եւ «Կամուրջ» ծրագրերի հատուցումներից

d5b4d5a1d5b6d680d5a1d5b4d5a1d5bdd5b6d5a5d680d59d 1000 d5ab d5b0d5abd5b4d5b6d5a1d5afd5a1d5b6 d5a5d682 d5afd5a1d5b4d5b8d682 6034d98bee9c5
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) տնօրեն Վարուժան Ավետիքյանն այսօր ասել է, որ ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամն իր հիմնական ծրագրով սպասարկում է 1528 ընտանիքի, որոնց արդեն տրամադրվել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցում:

Նրա խոսքով՝ այս թվի մեջ մտնող 1111 ընտանիք վերջին պատերազմից է, որոնց տրամադրվել է շուրջ 12 մլրդ դրամի հատուցում:

Վարուժան Ավետիքյանը հիշեցրել է, որ հիմնադրամն այս պահին իրականացնում է հիմնական եւ «Կամուրջ» ծրագրերը:

«Հիմնական ծրագրով միանվագ եւ երկարաժամկետ հատուցումներ են տրամադրվում զոհված, առաջին կամ երկրորդ կարգի զինհաշմանդամություն ստացած եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Այս ծրագրով ֆինանսական հատուցումները կատարվում են ինչպես միանվագ՝ 5 կամ 10 մլն դրամի չափով, այնպես էլ ամսական՝ 100-300 հազար դրամի սահմաններում:

Իսկ «Կամուրջ» ծրագիրը սկսել է իրականացվել վերջին պատերազմից հետո: Այս ծրագրի 6-ամսյա փոխհատուցման շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու հավանականությունը: «Կամուրջ»-ի շահառու են նաեւ դեռեւս դատարանի որոշմամբ չհաստատված, բայց անհետ կորած զինծառայողների ընտանիքները»,- նշել է հիմնադրամի տնօրենը:

Նա տեղեկացրել է, որ «Կամուրջ» ծրագրով արդեն իսկ ամսական 300 հազարական դրամի փոխհատուցում է ստանում անհետ կորած 803 զինծառայողի ընտանիք եւ 55 ծանր վիրավորում ստացած զինծառայող:

«Երբ զինծառայողը անհայտ կորած կճանաչվի արդեն դատարանի որոշմամբ, այդ դեպքում, ընտանիքը կգա արդեն հիմնական ծրագրով հատուցում ստանալու: Կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից եւ տարբերությունը կփոխանցենք իրենց»,- ասել է հիմնադրամի տնօրենը:

Վարուժան Ավետիքյանը հավելել է, որ նոր հատուցումների թվերը յուրաքանչյուր շաբաթ ավելանում են:

Աղբյուրը՝ Banks.am