Cryptocurrency Prices by Coinlib

Մադրիդի «Ռեալը» թույլ կտա երեք ֆուտբոլիստների անվճար հեռանալ

d5b4d5a1d5a4d680d5abd5a4d5ab d5bcd5a5d5a1d5acd5a8 d5a9d5b8d682d5b5d5ac d5afd5bfd5a1 d5a5d680d5a5d684 d686d5b8d682d5bfd5a2d5b8 603573e4b3c01

Մադրիդցիները ցանկանում են բեռնաթափել աշխատավարձերը:

Մադրիդի «Ռեալը» մտադիր է մաքրել կազմը մինչ ամառային տրանսֆերային պատուհանը: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը թույլ կտա երեք ֆուտբոլիստների անվճար հեռանալ: Այս մասին հայտնում են ABC հրատարակության լրագրողները:

Իսկոն, Մարսելոն և Գարեթ Բեյլը կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Բոլոր երեքն էլ ունեն պայմանագրեր, որոնք հաշվարկվել են մինչև 2022 թվականի հունիսը: «Սերուցքայինները» չեն խանգարի այն ֆուտբոլիստների հեռանալուն, ովքեր հսկայական գումարներ են վաստակում մադրիդյան թիմում:

Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» հավակնում է Մարսելոյին: Բեյլը կարող է մշտապես մնալ «Տոտենհեմում»: Իսկոյի ծառայություններով հետաքրքրված էր «Սևիլիան»:

Սիրարփի Աղաբաբյան