Cryptocurrency Prices by Coinlib

Իրանը $5 մլրդ-ի վարկ կստանա Ռուսաստանից

d5abd680d5a1d5b6d5a8 5 d5b4d5acd680d5a4 d5ab d5bed5a1d680d5af d5afd5bdd5bfd5a1d5b6d5a1 d5bcd5b8d682d5bdd5a1d5bdd5bfd5a1d5b6d5abd681 6034a1682ee01
Իրանի մեջլիսը (խորհրդարանը) թույլատրել է երկրի կառավարությանը $5 մլրդ ծավալով վարկ վերցնել Ռուսաստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը։

Նշվում է, որ միջոցները պետք է ծախսվեն Իրանում ենթակառուցվածքային նախագծերի վրա։

2019թ. դեկտեմբերի 5-ին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիյանը հայտարարել էր, որ Թեհրանը ակնկալում է $ 5 մլրդ ծավալով վարկ ստանալ ռուսաստանյան կողմից: Նրա խոսքով՝ Իսլամական hանրապետությունը նախատեսում է այդ միջոցներն ուղղել մի շարք ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ երեք էլեկտրակայանների կառուցմանը եւ արդիականացմանը:

Աղբյուրը՝ Banks.am