Cryptocurrency Prices by Coinlib

Թվային յուանի փորձարկմանը երկու չինական մասնավոր բանկ է միացել

d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5b5d5b8d682d5a1d5b6d5ab d683d5b8d680d5b1d5a1d680d5afd5b4d5a1d5b6d5a8 d5a5d680d5afd5b8d682 d5b9d5abd5b6d5a1 6034d985d2954
Միանգամից երկու չինական մասնավոր բանկ միացել է թվային յուանի փորձարկման պիլոտային ծրագրին, հայտնում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Bloomberg-ի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ WeBank-ը եւ MYbank-ը կառաջարկեն նույն գործառույթներն, ինչ պետական բանկերը, որոնք արդեն փորձարկել են թվային արժույթը:

Չինաստանի Կենտրոնական բանկի թվային արժույթի (Central bank digital currency — CBDC) փորձարկմանը մասնակցում է չորս պետական բանկ`Չինաստանի արդյունաբերական եւ առեւտրային բանկը, Չինաստանի շինարարական բանկը, Չինաստանի գյուղատնտեսական բանկը եւ Չինաստանի բանկը: Պիլոտային ծրագրի շրջանակում այս վարկային հաստատություններն իրենց հաճախորդներին կառաջարկեն թվային յուանի համար  դրամապանակներ՝ փոխանցումներ եւ վճարումներ կատարելու հնարավորությամբ:

Tencent հոլդինգի կողմից աջակցություն վայելող WeBank-ը եւ թվային MYbank-ը, որի համասեփականատեր է հանդիսանում Ant Group ֆինտեխ ընկերությունը, կառաջարկեն նույն գործառույթները:

WeBank-ը եւ MYbank-ը առաջին առեւտրային բանկերն են, որոնք միացել են CBDC-ի փորձարկմանը: Թվային յուանի գործարկմամբ շատերը ենթադրում էին, որ Չինաստանի Ժողովրդական բանկը (PBoC) մրցակցելու է Tencent-ի եւ Ant Group-ի վճարային հավելվածների հետ: Այնուամենայնիվ, կարգավորիչը պարզաբանեց, որ նոր գործիքը մրցակցություն չի կազմի WeChat Pay-ին եւ Alipay-ին հետ:

Աղբյուրը՝ Banks.am