«Չի կարելի վերջին գումարը շուկա տանել. դուք միշտ պետք է խնայողություններ ունենաք: Պետք չէ բոլոր ձվերը մեկ զամբյուղում տեղադրել: Գոնե սկսնակ ներդրողներին պետք չէ ներդնել փոխառու միջոցներ»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կենտրոնական բանկի ղեկավարը նաեւ խորհուրդ է տվել ներդրողներին գնահատել ռիսկերը, երբ նրանց առաջարկում են բարձր եկամտաբերությամբ պրոդուկտներ՝ նշելով, որ միշտ չէ, երբ նախորդ եկամտաբերությունը կարող է հիմք հանդիսանալ ապագա եկամտաբերության համար:
«Անցած տարի բանկային ավանդների եկամտաբերության անկման ֆոնին ռուսաստանցիները սկսեցին ակտիվորեն մուտք գործել ֆոնդային շուկա: Ըստ Մոսկվայի բորսայի՝ մանրածախ ներդրողների քանակը 2021թ. հունվարին աճել է գրեթե 626 հազարով եւ հասել ռեկորդային 9,4 մլն ցուցանիշի»,- նշում է գործակալությունը:
Աղբյուրը՝ Banks.am