Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՆ ընկերությունների միայն 5%-ն է նախատեսում օգտագործել բիթքոինը որպես կորպորատիվ ակտիվ

d5a1d5b4d5b6 d5a8d5b6d5afd5a5d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680d5ab d5b4d5abd5a1d5b5d5b6 5 d5b6 d5a7 d5b6d5a1d5add5a1d5bfd5a5 6034f5888adef
2021թ․ փետրվարին Gartner Finance հետազոտական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ ԱՄՆ ընկերությունների ֆինանսական տնօրենների (CFO) ընդամենը 5%-ն է նշել, որ այս տարի նախատեսում են օգտագործել բիթքոինը որպես կորպորատիվ ակտիվ:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, չնայած կրիպտոարժույթի հանրաճանաչության շարունակական աճին, ուսումնասիրությունը, որին մասնակցել են ընկերությունների 77 թոփ մենեջերներ, այդ թվում՝ 50 CFO-ներ, ցույց է տվել, որ հարցվածների 84%-ը չի էլ նախատեսում պահել բիթքոինը որպես ընկերության ակտիվ:

«Հարցվածների 84%-ը նշել է, որ բիթքոինի փոփոխականությունն իրենից ֆինանսական ռիսկ է ներկայացնում»,- ասել է Gartner Finance-ի հետազոտությունների գծով տնօրեն Ալեքսանդր Բենթը։

«Չափազանց դժվար կլիներ նվազագույնի հասցնել այն գնային տատանումների հետեւանքը, որը կրիպտոարժույթը ցուցադրում է վերջին հինգ տարվա ընթացքում»,- ասել է նա:

Հարցվածների համար հիմնական անհանգստության պատճառը փոփոխականություն է, այնուամենայնիվ նրանք նշել են նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռիսկից փախուստը, կրիպտոարժույթի որպես ընդունվող վճարման ձեւի դանդաղ ադապտացումը, կարգավորման նորմերի հետ կապված մտավախությունները, ինչպես նաեւ կրիպտոարժութային շուկայի ոլորտում փորձագիտության բացակայությունը։

«Երբ խոսքը գնում է բիթքոինը որպես ընկերության ակտիվ օգտագործելու մասին, կան շատ չլուծված հարցեր»,- մեկնաբանել է Բենթը:

Միաժամանակ, հարցվածների 71%-ը նշել է, որ հիմնական հարցը, որը նրանց հետաքրքրում է, այն է, թե ինչ անել բիթքոինի հետ: 68%-ն ասել է, որ ցանկանում է կարգավորիչներից ավելի շատ տեղեկություն ստանալ կրիպտոարժույթի մասին եւ ավելի լավ հասկանալ դրա օգտագործման հետ կապված ռիսկերը:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ հարցվածների 1%-ը նախատեսում է կրիպտոարժույթ գնել 2022-2023թթ․, եւս 9%-ը նշել է, որ կսկսի այն պահել 2024-ին կամ ավելի ուշ:

Աղբյուրը՝ Banks.am