«Ընկերությունը շուրջ 14 տարի էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարն է, և դրա կարևոր գրավականներից է օգտատերերի վստահությունը: Telcell-ը շարունակում է իր հաղթարշավը նաև մոբայլ պրոդուկտների շուկայում. Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակն արդեն դարձել է հարյուր հազարավոր օգտատերերի ընկերն ու օգնականը: Telcell Wallet-ով հնարավոր է ավելի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ կատարել ցանկացած օր ու ժամի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսկ Telcell Business հավելվածն ընկերության գործընկերներին օգնում է արագ ինտեգրել մեր օրերում այդքան անհրաժեշտ QR կոդով անհպում վճարումների ընդունման հնարավորությունը:
«Այս մրցանակը փաստում է, որ տարիների մեր աշխատանքը գնահատվում է մեր օգտատերերի կողմից, քանի որ մրցանակը ձևավորվել է նրանց քվեարկության հիման վրա: Սա չափազանց պարտավորեցնող է մեզ համար ու նոր խթան է, որ ավելի մեծ եռանդով զարգացնենք Telcell բրենդն ու հանդես գանք բարձրտեխնոլոգիական նոր գրավիչ լուծումներով»,- ասել է «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:
Telcell-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները՝ օգտատերերին տալով հարմարավետություն եւ ազատ ընտրություն՝ որտեղ, որքան ու ինչի համար վճարել:
Աղբյուրը՝ Banks.am