Cryptocurrency Prices by Coinlib

Քննարկվել է գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարը

d684d5b6d5b6d5a1d680d5afd5bed5a5d5ac d5a7 d5a3d5a1d5bdd5bfd680d5b8d5bfd5b8d682d680d5abd5a6d5b4d5ab d5a6d5a1d680d5a3d5a1d681d5b4d5a1 60336beee812f

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հերթական հանդիպմանը Ռեստորանների հայկական միության անդամները կարեւորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը եւ այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, եւ միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։

Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի եւ հայտնել, որ նոր նախագիծ է մշակվում նաեւ Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։

Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաեւ մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։

«Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ եւ երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- ասել է նախարարը։                   

Աղբյուրը՝ Banks.am