Cryptocurrency Prices by Coinlib

ՌԴ-ն ու ԱՄԷ-ն գերձայնային ուղեւորատար բիզնես ինքնաթիռ կստեղծեն

d5bcd5a4 d5b6 d5b8d682 d5a1d5b4d5a7 d5b6 d5a3d5a5d680d5b1d5a1d5b5d5b6d5a1d5b5d5abd5b6 d5b8d682d5b2d5a5d682d5b8d680d5a1d5bfd5a1d680 d5a2 60334fc715df7
Ռուսաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համատեղ ձեռնարկություն կհիմնեն գերձայնային ուղեւորատար բիզնես ինքնաթիռ ստեղծելու համար, ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղեկացրել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Իր խոսքով՝ ԱՄԷ-ի կողմից նախագծում կմասնակցի Աբու Դաբիի Mubadala սուվերեն ֆոնդը:

«Դա կլինի համատեղ ձեռնարկություն: Դեռ հստակեցված չէ, թե ինչ մասնաբաժին կունենան կողմերը։ Մենք դեռ չենք քննարկել այս հարցը: Էմիրությունների կողմից դա կլինի Mubadala-ն, մեր կողմից՝ «Միացյալ ավիաշինական կորպորացիան», հնարավոր է՝ իր դուստր ընկերություններից որեւիցե մեկը»,- Մանտուրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Մանտուրովը տեղեկացրել է, որ գերձայնային ուղեւորատար բիզնես ինքնաթիռը նախատեսվում է ստեղծել երկու տարբերակով. մինչեւ 8 եւ մինչեւ 30 ուղեւորների քանակով։ Նրա խոսքով՝ ինքնաթիռի արտաքին տեսքը կարող է մշակվել մինչեւ 2022 թվականը։

Ռուսաստանում գերձայնային ինքնաթիռ ստեղծելու նախագծի մասին հայտարարվել էր 2019 թվականին: Մանտուրովը նշել էր, որ առաջին փուլում ներդրումները նախագծում գնահատվում են $100 մլն: «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» ղեկավար Յուրի Սլյուսարն էլ ասել էր, որ գերձայնային բիզնես ինքնաթիռը հիմնականում կենտրոնացած կլինի համաշխարհային շուկայի վրա: Հավանական շուկաներն են՝ Հարավարեւելյան Ասիան եւ Մերձավոր Արեւելքը:

Աղբյուրը՝ Banks.am