Cryptocurrency Prices by Coinlib

ՊԵԿ-ը կհանդիպի հիմնադրամների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

d5bad5a5d5af d5a8 d5afd5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5ab d5b0d5abd5b4d5b6d5a1d5a4d680d5a1d5b4d5b6d5a5d680d5ab d5b8d682 d5b0d5af d5b6d5a5d680 60336bfce31cb
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում է նախաձեռնում:

«Հանդիպմանը կներկայացվեն hիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել եւ հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։

Կքննարկվեն նաեւ ՀՀ ՊԵԿ ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցերը»,- նշված է հաղորդագրությունում։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպումը կկայանա մարտի 2-ին՝ ժամը 16.30-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչեւ փետրվարի 26-ը ներառյալ՝ նշված ձեւաչափին համապատասխան ուղարկելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները` voak@taxservice.am էլ. հասցեին:

Աղբյուրը՝ Banks.am