Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ-ում սննդի վերամշակման մի շարք ոլորտներ արտահանման աճ են գրանցել

d5b0d5b0 d5b8d682d5b4 d5bdd5b6d5b6d5a4d5ab d5bed5a5d680d5a1d5b4d5b7d5a1d5afd5b4d5a1d5b6 d5b4d5ab d5b7d5a1d680d684 d5b8d5acd5b8d680d5bf 6033c03cb48a0
Հայաստանում սննդամթերքի վերամշակման մի շարք ոլորտներ 2020 թվականի առաջին կիսամյակում արտահանման աճ են գրանցել։

Օրինակ՝ չորացրած մրգերի եւ բանջարեղենի արտահանումը նշված ժամանակահատվածում կազմել է 300 տոննա՝ 59%-ով գերազանցելով 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (188,6 տոննա), իսկ պահածոյացված մթերքի արտահանումը կազմել է 10 517 տոննա՝ նախորդ տարվա 8859 տոննայի համեմատ աճելով 18%-ով։

EU4Business-ի ծրագրից հայտնում են, որ արտաքին շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացման գործում առանցքային դեր ունեն ընկերությունների մարքեթինգային կարողությունները, որոնց զարգացմանը 2017-ից ի վեր նպաստում է նաեւ «Առեւտրի համար պատրաստ» ծրագիրը։ Այն իրականացնում է Միջազգային առեւտրի կենտրոնը՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագիրը սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող 13 շահառու փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցություն է տրամադրել մարքեթինգային կարողությունների զարգացման տարբեր ուղղություններով:

«Չնայած 2020-ը լի էր դժվարություններով, չրերի արտահանման անկում չունեցանք։ Նույնիսկ կարողացանք մուտք գործել նոր շուկաներ, օրինակ՝ Միացյալ Թագավորություն՝ արտահանելով օրգանական չիր ու տարին ամփոփելով դրական ցուցանիշներով։ «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում շուտով կունենանք նոր կայք՝ էլեկտրոնային առեւտրի հնարավորությամբ։ Արդյունքում, կկարողանանք ավելի հեշտությամբ կապ հաստատել միջազգային շուկայի գնորդների հետ եւ ավելացնել վաճառքի ծավալները»,- նշել է «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիայի տնօրեն Վարդգես Դավթյանը։

Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում մարքեթինգային խորհրդատվություն է տրամադրում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող մի շարք փոքր եւ միջին բիզնեսների, նշել է.

«Միջազգային շուկաներ արտահանման համար առանցքային է ունենալ որակյալ արտադրանք, հավաստագրումներ, գրագետ մշակված գնային ռազմավարություն, մրցունակ բրենդինգ, հուսալի մատակարարման ցանցեր եւ հաճախորդների հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ։ Մրցունակ եւ հաջողակ լինելու համար ոչ պակաս կարեւոր է ունենալ պիտանելիության ժամկետը երկարացնող, պլաստիկի նվազագույն օգտագործմամբ, հարմար եւ անվտանգ փաթեթավորում»:

2021-ին «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շահառու ընկերությունները մտադիր են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը Եվրոպայում, Չինաստանում  եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։

Աղբյուրը՝ Banks.am