«Tutu.ru-ի վաճառքի տվյալների համաձայն՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ռուսաստանցի ավիաճանապարհորդների շրջանում ամենապահանջված երկիրը Հայաստանն է: Բոլոր օտարերկրյա ուղղությունների մեջ այս ուղղությամբ վաճառվել է տոմսերի գրեթե 20%-ը. երկրի մասնաբաժինն ավիատոմսերի պահանջարկի մեջ ինքնուրույն ճանապարհորդների շրջանում աճել է գրեթե 1,5 անգամ` նախորդ տարվա համեմատ (վերլուծությունը կատարվել է հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը ձեւակերպված տոմսերի տվյալների հիման վրա, մեկնումները` հունվարի 1-ից հունիսի 30-ը)»,- նշված է հետազոտության մեջ:
Մոսկվայից Երեւան ավիատոմսի միջին արժեքը 13 հազ. ռուբլուց մի փոքր ավել է, իսկ տարվա ընթացքում այս երթուղով ավիատոմսերի միջին չեկն ավելացել է ավելին քան երկու անգամ:
Պահանջարկի առումով երկրորդ ամենատարածված ուղղությունը Ղրղզստանն է: Բացի այդ, պահանջված երկրների տասնյակում ընդգրկված են Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Ուկրաինան:
Աղբյուրը՝ Banks.am