Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում զինված ավազակային հարձակում է կատարվել տարադրամի փոխանակման կետի վրա

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5a6d5abd5b6d5bed5a1d5ae d5a1d5bed5a1d5a6d5a1d5afd5a1d5b5d5abd5b6 d5b0d5a1d680d5b1d5a1d5afd5b8d682 6033b03c68313
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

72 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e4/0b/1c/25534130.jpg

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210222/26540185/yerevanum-zinvats-avazakayi-hardzakume-texi-unecel.html

Երթևեկությունը Երևանի Քաջազնունի փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Զինված ավազակային հարձակում է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ոստիկանական խմբերից բացի, դեպքի վայր են ժամանել են նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Նարեկ Մովսիսյանը։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։