Cryptocurrency Prices by Coinlib

«Եկեք իրատես լինենք, ամեն ինչ բարդ է, հատկապես Չեմպիոնների լիգայում»․ Պիկե

d5a5d5afd5a5d684 d5abd680d5a1d5bfd5a5d5bd d5acd5abd5b6d5a5d5b6d684 d5a1d5b4d5a5d5b6 d5abd5b6d5b9 d5a2d5a1d680d5a4 d5a7 d5b0d5a1 6033ea0fc56b7

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Կադիսի» հետ Լա լիգայի խաղի արդյունքը (1:1):

Երկու միավոր կորցնելու մասին

«Դա շատ ցավալի է, քանի որ «Ատլետիկոյի» պարտությունը մեզ հնարավորություն տվեց: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք և մի քանի անգամ չիրացրեցինք դրանք: Հետո՝ տուգանային հարված 90-րդ րոպեին:

Երկու միավորի կորուստը դժվար է ընդունել: Կարևոր էր երեք միավոր վաստակելն ու ավելի վեր  բարձրանալը»:

Տիտղոսների հնարավորությունների մասին

«Յուրաքանչյուր հանդիպումից հետո, երբ չենք կարողանում հաղթել, շանսերը նվազում են: Լա Լիգան տևում է երկար ժամանակ, առջևում կա կարևոր հատված, բայց ամեն ինչ կախված կլինի հաջորդ խաղերից: Եթե ​​մենք խաղանք լավ դինամիկայով, ինչը թույլ կտա մեզ հասնել ցանկալի արդյունքների, շանսեր կլինեն: Մենք պետք է փորձենք: Սա ուժեղ հարված է:

Եկեք իրատես լինենք, հատկապես Չեմպիոնների լիգայում ամեն ինչ բարդ է: Մենք շանսեր ունենք Իսպանիայի գավաթում»,- ասել է Պիկեն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին (1:4):

Սիրարփի Աղաբաբյան