Cryptocurrency Prices by Coinlib

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

d5bdd5bad5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5acd5b8d5bcd5abd5b8d682d5b4 35 d5a1d5b4d5b5d5a1 d5bfd5b2d5a1d5b4d5a1d680d5a4d5a8 60320b3ec8630

Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-քննչական խմբեր:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 20-ին:  Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:  

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր։ Նրան, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով:  

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով:  Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-քննչական խմբեր: