Cryptocurrency Prices by Coinlib

Ջոկովիչը 9-րդ անգամ հաղթեց Australian Open-ում

d5bbd5b8d5afd5b8d5bed5abd5b9d5a8 9 d680d5a4 d5a1d5b6d5a3d5a1d5b4 d5b0d5a1d5b2d5a9d5a5d681 australian open d5b8d682d5b4 6032448cd66a0

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիել Մեդվեդևի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 7:5, 6:2, 6:2 հաշվով:

Ջոկովիչն արդեն 9-րդ անգամն է հաղթում Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեծ սաղավարտի մրցաշարերում սերբը հաղթել է ընդհանուր առմամբ նվաճել է 18 տիտղոս:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի անցկացվեց Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։