Cryptocurrency Prices by Coinlib

«Արարատ-Արմենիա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին

d5a1d680d5a1d680d5a1d5bf d5a1d680d5b4d5a5d5b6d5abd5a1 d5b6 d5a3d5a5d680d5a1d5a6d5a1d5b6d681d5a5d681 d683d5b5d5b8d682d5b6 6032996e63d9c

Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Փյունիկ»-ի հետ:

Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները` աչքի ընկավ Տակարկովը: Սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և «Արարատ-Արմենիա»-ն հետ բերելով կորցրածը կարողացավ նաև հաղթանակ կորզել: Առաջին կեսում իր առաջին գնդակը Հայաստանի առաջնությունում խփեց «Արարատ-Արմենիա»-ի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Անգուլոն: «Արարատ-Արմենիա»- «Փյունիկ»` 2:1:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում և գլխավորում է այն 21 միավորով: Նույնքան միավոր ունի «Ալաշկերտ»-ը: «Փյունիկ»-ը նախավերջինն է: