Cryptocurrency Prices by Coinlib

«Ուրարտու»-ին է միացել ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն

d5b8d682d680d5a1d680d5bfd5b8d682 d5abd5b6 d5a7 d5b4d5abd5a1d681d5a5d5ac d5bcd5b8d682d5a1d5b6d5a4d5a1d681d5ab d5bad5a1d5b7d5bf 60309f30eb5d5

«Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա պաշտպանը հանդես է եկել բելգիական «Անտվերպ», «Սեն-Տրույդեն» և «Տուբիզե» ակումբներում։ Այնուհետև խաղացել է Երևանի «Փյունիկում», որտեղ անցկացրել է 1,5 մրցաշրջան։ Երևանյան թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Ուրարտուի» կազմը համալրելուց հետո պաշտպանը կիսվել է տպավորություններով․

««Ուրարտուն» լավ թիմ է, մեծ ամբիցիաներ ունի։ Ակումբը Հայաստանի առաջնությունը հաղթելու նպատակ ունի։ Մարզչական անձնակազմը, ֆուտբոլիստները բավականին բարձր մակարդակ ունեն։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է այստեղ։ Նախորդ երկու տարիներին եղել եմ «Փյունիկում», խաղացել եմ «Ուրարտուի» դեմ ու միշտ լավ տպավորություններ եմ ունեցել այս թիմից։ Նպատակս այս թիմի համար հնարավորինս օգտակար լինելն է»։

Հավելենք, որ «Ուրարտուում» Սալոմոն Նիրիսարիկեն հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։